Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ` Մարալիկում կատարված   սպանությունից

Սեպտեմբեր 06,2014 11:49

Երեկ ժամը 22.50-ի սահմաններում  կենցաղային  վիճաբանության պատճառով սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցում: 1980 թվականին ծնված Վահրամ  Վարդևանյանը խոհանոցային դանակով սպանել է հորը`1959 թվականին ծնված Հարութ Վարդևանյանին, դանակով հարվածել է որովայնին, որն էլ տեղում մահացել է:  Այս մասին  Aravot.am-ին փոխանցեցին Շիրակի մարզային ոստիկանությունից` հավելելով, որ հայրը հոգեբուժարանում գրանցված հիվանդ է:

Որոշակի մանրամասներ մեզ փոխանցեց նաև Մարալիկի  քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Նա ևս  երեկ եղել էր դեպքի վայրում: Քաղաքապետի ասելով,   հայրը 23 տարի գտնվել է  հոգեբուժարանում:  Սևանի հոգեբուժարանից  3 օր առաջ  զանգահարել են Վարդևանյաններին,   թե ձեր հիվանդին տուն ենք ուղարկելու:  Տնեցիները, թեև դեմ են եղել հոգեբուժարանի  այս նախաձեռնությանը, սակայն ստիպված հյուրընկալել են իրենց տան անդամին: Հոգեբուժարանից  հիվանդին երեկ բերել են Մարալիկ,  հետն էլ դեղորայքի մի հսկա ցանկ, որ պարտադիր պիտի ընդունի:

Ըստ քաղաքապետի, սպանության շուրջ Մարալիկում տարբեր վարկածներ են շրջանառվում:  Նախ այն, որ 23 տարի տնից բացակայած  ու հոգեկան շեղումներ ունեցող հայրը, ոտք դնելով տուն,  փնտրել է իր 5 տարեկան որդուն: Բանն այն է, երբ նրան 23 տարի առաջ տեղափոխել են հոգեբուժարան, որդին 5 տարեկան է եղել, հոր և որդու մեջ վիճաբանությունը ծագել է այս թեմայով:

Սա վարկածներից մեկն է: Մյուս վարկածն այն է, որ  սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Հայրը, չճանաչելով այլևս չափահաս դարձած որդուն, կարծել է կնոջ սիրեկանն է ու սկսել է վիճաբանել նրա հետ: Ըստ քաղաքապետի, տղան ևս որոշակի հոգեկան խնդիրներ ունի, ժամանակին աշխատել է շինանյութերի խանութում` որպես բանվոր: Մայրն աշխատում է Մարալիկի հիվանդանոցում` որպես սանիտար: Որդուց բացի, նրանք նաև դուստր ունեն, որը ամուսնացած է Գյումրիում:

Ի դեպ, քաղաքապետը նաև ասաց, որ նախքան սպանությունը այս ընտանիքը  եկել էր իր հետ հանդիպման, նոր բնակարան էր ստացել Մարալիկում,  որոշակի փաստաթղթերի,  բնակարանը սեփականաշնորհելու հետ կապված  եղել են քաղաքապետի մոտ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930