Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Միքայելյան. «Մեկ է, անես, չանես՝ մեր ժողովուրդը դժգոհ է»

Սեպտեմբեր 06,2014 11:10

Հրազդանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ 25 կմ ձգվածություն ունեցող քաղաքում գործում են 13 մանկապարտեզ, 8 գրադարան, 2 երաժշտական և 2 արվեստի դպրոցներ, 3 մարզադպրոց, դրամատիկական թատրոն և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Որոշ արտադպրոցական հաստատություններ կատարած այցից պարզ դարձավ, որ աշխատանքային պայմանները բավարար չեն լիարժեք գործունեության համար:DPROC Առնո Բաբաջանյանի անվան N 2 երաժշտական դպրոցը ներքին հարդարման, գույքի փոփոխության և նոր երաժշտական գործիքների կարիք ունի: Դպրոցի տնօրեն Աիդա Ազրոյանը տեղեկացրեց, որ 2012թ-ից առ այսօր քաղաքապետարանը իրականացրել է տանիքի կեսի և որոշ դասասենյակների վերանորոգման աշխատանքներ: Դպրոցը չի ջեռուցվում. սենյակները տաքացվում են էլեկտրական վառարանով: Նույն խնդրի առջև է կանգնած նաև Հրազդանի Դրամատիկական թատրոնը: Ջեռուցման համակարգի բացակայության պատճառով այլևս չեն կազմակերպվում տարեմուտի հանդեսներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանի խոսքով՝ դահլիճի աթոռները ձեռք են բերվել վերջին տարիներին: Գույքը պատկանել է Կոտայքի մարզպետարանին. առաստաղի վերանորոգման աշխատանքների արդյունքում ոչ պիտանի դառնալով՝ այն տրամադրվել է թատրոնին ղեկավարության խնդրանքով:dpr

Նախկինում բազմաթիվ համերգների, պոեզիայի երեկոների համար բեմահարթակ ծառայած «Պիոներների պալատը» (ներկայիս Հրազդանի «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն») այսօր փլատակ է հիշեցնում. կոտրված պատուհաններ, խոնավ տանիք, չջեռուցվող սենյակներ, ժանգոտված սանհանգույց: Դահլիճի աթոռները, աշխատակիցների խոսքով, այնքան են հնացել, որ ստիպված խնդրում են երեխաներին չշարժվել, որպեսզի աթոռների ճռճռոցը չխանգարի միջոցառմանը: Առաստաղը խոնավ եղանակին կաթում է: «Անձրևանոց է պետք անցնելու համար», – կես-կատակ, կես-լուրջ ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալլա Մուսայելյանը:

Կենտրոնը 8 տարի չի վերանորոգվել. աշխատակիցներից մեկի հավաստմամբ՝ քաղաքապետարանից եկել, չափումներ են արել, սակայն կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել: 2014թ ապրիլ-մայիս ամիսներին կենտրոնը վերանորոգման աշխատանքների իրականացման տենդեր է շահել, սակայն առ այսօր որևէ արձագանք չի եղել: Կենտրոնի գերխնդիրը 25 մետր խորությամբ լողավազանն է, որը չի շահագործվում 15 տարի: Բնակիչները ստիպված են լինում իրենց երեխաներին տանել Աբովյան քաղաք՝ մարզումների: Որոշ անձինք փորձել են վերագործարկել լողավազանը, սակայն ապարդյուն. ծախսերը գերազանցել են սպասումները: Առկա խնդիրների վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հրազդանի քաղաքապետարանից: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալվինա Զաքարյանը տեղեկացրեց, որ մշակութային կենտրոնները պահպանվում են մեծ դժվարությամբ. իրենց միակ խնդիրը ֆինանսական է: Նա ցավով նշեց, որ մարդիկ շուտ են մոռանում, թե ինչ են ունեցել՝ վկայակոչելով վերջին 12 տարիների ընթացքում քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը: Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» առնչությամբ հավելեց, որ հարցի լուծումը մեծամասամբ կախված է տնօրենից: Զրույցից պարզվեց, որ կենտրոնի ղեկավարությունից ոչ ոք չի ներկայացել վերանորոգման աշխատանքներ սկսելու առաջարկով:1

Դրամատիկական թատրոնի վերաբերյալ վերջինս նշեց, որ այն գտնվում է Կոտայքի մարզպետարանի վերահսկողության տակ, իսկ իրենք միայն աշխատավարձ են տրամադրում: Նույն խնդրի շուրջ իր կարծիքը հայտնեց նաև Առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գեղամ Միքայելյանը. «Մեկ է, անես, չանես՝ մեր ժողովուրդը դժգոհ է»: Հրազդանում սպորտի զարգացման հեռանկարների մասին խոսելով՝ նա նշեց, որ քաղաքապետարանը բարելավվել է 3 մարզադպրոցների պայմանները: Այն հարցին, թե արդյոք միայն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն է հոգացել Հրազդանի «Երիտասարդական մարզամշակութային կենտրոնի» կապիտալ վերանորոգման ծախսերը, բանախոսը պատասխանեց. «Քաղաքապետարանը նույնպես ունեցել է իր լուման»: Թե որն է քաղաքապետարանի ներդրումը, ստույգ պատասխան չհնչեց:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930