Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը հերթական վարկն է վերցնում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2014 10:35

Հայաստանը էներգետիկ ոլորտի համար հերթական վարկն է վերցնում. այս անգամ՝ Ասիական զարգացման բանկից: 37 մլն դոլար գումարը՝ 25 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» իրականացնելու համար: Բացի այդ, նույն բանկի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունների միջեւ ստորագրվել է նաեւ Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը:

Դժվար չէ կռահել, թե ՀՀ իշխանություններն ինչպես կծախսեն այս գումարները: Սակայն այստեղ կարեւոր է հետեւյալը. նախկինում էներգետիկ ոլորտի համար վերցված վարկերն այսօր մարում են ՀՀ քաղաքացիները, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառել էր նաեւ այդ ծախսը:

Հիմա, փաստորեն, էներգետիկ ընկերությունների վարկային ծախսերը ավելանում են: Ու չի բացառվում՝ որոշում կայացվի վերանայել էլեկտրաէներգիայի սակագները: Ի վերջո, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ժամանակին չէր բացառել այդ հեռանկարը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930