«Քանի որ Թումանյանի երեք որդիները գերեզման չեն ունեցել, նրանց հիշատակը վառ պահելու նպատակով որոշեցի հուշարձան կանգնեցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ծագումով դսեղցի, վանաձորաբնակ ինժեներ-շինարար Էդիկ Քոչարյանը: Դսեղի կենտրոնում նա տեղադրել է Հովհաննես Թումանյանի 3 որդիների հուշաքարերը, ովքեր 1937-39թթ. ձերբակալվել, աքսորվել են Սիբիր և այլևս չեն վերադարձել այնտեղից: Մուշեղ, Համլիկ և Արեգ Թումանյանների անունները, ծննդյան ու մահվան տարեթվերը հավերժացնող հուշաքարերը Լալվարի կարմիր գրանիտից են և գտնվում են տուն-թանգարանի անմիջապես դիմացի մասում:
Էդիկ Քոչարյանը նշեց, որ հուշարձան տեղադրելու գաղափարը ծնվել է Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ, քանի որ բազմիցս նշվել է, որ Միկոյանը չի փրկել Թումանյանի զավակներին:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև
Լուսանկարը ` 168.am-ի
Հանճարեղ մտահղացում, հանճարեղ իրականացում:Երևի Մեծ բանաստեղծի նկատմամբ երախտագիտության արտահայտության բացառիկ դրսևորում: