Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի գործադիրի նիստը ստորադասվեց հարսանիքի՞ն

Սեպտեմբեր 06,2014 13:00

Ըստ քաղտեխնոլոգի՝
առանց «վերեւի» «դաբրոյի» այդ օրը հարսանիք չէր լինի

Օգոստոսի 28-ին կայացավ ՀՀԿ անդամներից մեկի զավակի հարսանիքը, որին մասնակցում էր ՀՀԿ էլիտան: Նկատենք, որ հենց այդ օրը պետք է կայանար նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեին մի շարք կարեւոր հարցեր, որոշվեր սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը եւ այլն, սակայն նիստը հետաձգվեց: «Առավոտը» այս թեմայով զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Հարցին՝ նիստը հետաձգվեց հարսանիքի՞ պատճառով, կարո՞ղ ենք ասել, որ իշխող կուսակցությունը գերակա համարեց ուտել-խմելը, ՀՀԿ-ականները չէ՞ին կարող խնդրել իրենց կուսակցին՝ փոխել հարսանիքի օրը:

«Ես այսպես եմ հասկանում, ընդհանրապես ՀՀԿ-ի մոտ շատ կարեւոր հարցեր լուծվում են ուտել-խմելու սեղանների շուրջ ու այդ պրակտիկան հենց ՀՀ նախագահն էլ բավականին հաճախ կիրառում է: Եվ եթե հիշում եք, ապա ամառվա սկզբին նա հրավիրեց բոլորին Ծաղկաձոր, այնտեղ հանդիպում եղավ… Իսկ ուտել-խմելու, հաց կիսելու կատեգորիաները Հայաստանում, մասնավորապես Հանրապետական կուսակցության մոտ լուրջ է: Ինչ վերաբերվում է կոնկրետ դեպքին, ապա կարծում եմ ՀՀԿ-ն կարող էր դա ասել, եւ հարսանիքի օրը փոխվեր, ուղղակի կարծում եմ, որ մեծ կարեւորություն չի տրվել գերագույն մարմնի նիստին»,- պատասխանեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանի ձեւակերպմամբ՝ ՀՀԿ-ն առաջին հայացքից է, որ իշխող կուսակցություն է թվում, եւ, որ ԳՄ նիստերում վճռորոշ բաներ են լինում. «Վստահ եմ, որ ԱԺ-ն եւ ՀՀԿ-ի գերագույն մարմինը մարմիններ են, որտեղ բերվում են որոշումներ Սերժ Սարգսյանի եւ նրա մերձավոր որոշում ընդունողների կողմից եւ պարզապես հաստատվում են: Այնպես որ՝ այդ օրը նախատեսված գործադիր մարմնի նիստն էլ բավականին ֆորմալ նշանակություն ուներ, ինչպես եւ մյուսները»:

Վիգեն Հակոբյանը նաեւ հավելեց. «Իր կուսակիցների եւ բավականին լայն շրջանակների մոտ Ռուբեն Հայրապետյանի (նրա որդու հարսանիքն էր այդ օրը-Ե. Հ.) հեղինակությունը ավելի բարձր է: Քանի որ ՀՀԿ-ի Գործադիր մարմինը ֆորմալ տեսակետից է որոշումներ ընդունում, իսկ իրականում այն դակող մարմին է, ապա ինձ չի թվում, թե Ռուբեն Հայրապետյանը առանց Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստանալու հարսանիք կաներ: Ինձ թվում է՝ ամեն ինչ համաձայնեցված է եղել, ու նա այդ հարսանիքով ոչ մեկին փաստի առաջ չի կանգնեցրել: Նա մեծ հնարավորություններ ունեցող մարդ է, ու կարող էր հարսանիքը կազմակերպել օրինակ օգոստոսի 27-ին, կամ 29-ին: Այդ հարցը հաստատ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու չէր կարող լինել»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930