Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը Շարժայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի 10-րդ տուրում պարտվեց հնդիկ շախմատիստ Դրոնավալի Հարիկային եւ եզրափակիչ տուրից առաջ հիսուն տոկոսանոց արդյունքով՝ 5,0 միավոր, ընթանում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում:
Վաղը՝ վերջին տուրում Էլինան խաղում է Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Համփի Կոներուի հետ:
Լուսանկարը՝ «Grand Prix»-ի պաշտոնական կայքէջի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ