Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են եթերից հանել գրողների միության մասնաճյուղի ղեկավարի խոսքը

Սեպտեմբեր 05,2014 22:54

Նոյեմբերյանցի գրող, թատերագիր, ռեժիսոր, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը օգոստոսի 30-ին ելույթ է ունեցել Նոյեմբերյանի զորամասի կազմավորման 20-ամյակի միջոցառման ժամանակ, այնտեղ արտասանել սահմանապահ զորամասի հոբելյանին նվիրված իր հեղինակած աքրոստիկոս բանաստեղծությունը: Զորամասի հոբելյանին նվիրված մարզային «Տավուշ» հեռուստաընկերության ռեպորտաժի ժամանակ երեւում է լոկ Սամվել Բեգլարյանը, նրա խոսքերը չեն հեռարձակվել:

Ս. Բեգլարյանն ասաց, որ նախկինում նույն հեռուստաընկերության եթերում ամենաբարդ, խնդրահարույց հաղորդումների ժամանակ իրեն որպես հյուր հրավիրել են, եւ ինքը երբեք չի մերժել: Ս. Բեգլարյանի խոսքերով՝ «Տավուշի» եթերում իր ելույթը կրճատել են հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանի հրահանգով, եւ այդ հեռուստաընկերության պրակտիկայում դա պարբերաբար կրկնվում է: Ս. Բեգլարյանն, ով 30 տարվա լրագրողական փորձ ունի, Վ. Անանյանի մասնագիտական որակների մասին ասաց. « Վարդան Անանյանը համապատասխան կրթություն չունի, նա չգիտի ՝ ինչ ասել է մամուլ, ինչ ասել է ՝խոսքի իրավունք, ինչ ասել է՝ հեղինակային իրավունք, ինչ ասել է՝ եթեր: Նա ընդհանրապես այդ բնագավառը չգիտի»:

Զանգահարեցինք «Տավուշ» հեռուստաընկերության համասեփականատեր, այդ հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանին: Նա հայտնեց , որ չի ընդունում Սամվել Բեգլարյանի ներկայացրած մեղադրանքը, թե նրա ելույթները եթերում մշտապես կրճատում են: Վ. Անանյանն ասաց, որ վերջերս Կողբում կայացած, գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի անվան պուրակի բացման միջոցառման վերաբերյալ հեռուստառեպորտաժում Ս. Բեգլարյանի խոսքը ելույթը ցուցադրել են, մինչդեռ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ելույթից մի հատված են ներկայացրել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջեմա says:

    Էլ դարդ ու ցավ չունեք? Ամոթ էլ ա:

  2. Zaven says:

    Վեջդ մի դիր արգո՛ Սամվել, ինչ է Ձեզ ,,Տավուշ,, հեռուստաընկերությա՞ն հաղորդումներով պիտի ճանաչեն: Ձեր գործունեությունը քաջածանոթ է հանուրին, այնպես որ անհանգստանալու կարիք չկա:

  3. TAVUSH-TV says:

    Ծերուկը գնալով անտանելի է դառնում……………….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930