Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին

Սեպտեմբեր 05,2014 21:07

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը հյուրերի հետ քննարկել է երկկողմ հետարքրքություն ներկայացնող հարցեր, որոնք, մասնավորապես վերաբերել են հակակոռուպցիոն ռազմավարությանն ու բաց կառավարման գործընկերությանը:  Արդարադատության նախարարը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ Կառավարության կարևոր գործընկերներից է, որի հետ երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են արդյունավետ ծրագրեր ոչ միայն արդարադատության, այլ նաև տնտեսական զարգացման և հասարակական կյանքի այլ ոլորտներում:

Քարեն Հիլիարդը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության՝ բաց կառավարման գործընկերության համատեքստում իրականացրած  աշխատանքներից և ընդգծել, որ միջազգային մյուս գործընկերների համեմատությամբ Հայաստանը առաջատարների շարքում է՝ հավակնոտ նպատակներ ունենալու և դրանց հասնելու առումով: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ գործող օրենսդրության բարեփոխման ուղղությամբ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կատարվող աշխատանքները:

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է քաղաքացիական հասարակության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հայեցակարգի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ արդեն վաղուց շրջանառվող հայեցակարգի վերաբերյալ բոլոր սկզբունքային ու գաղափարական մոտեցումները քաղհասարակության ներկայացացուցիչների հետ համաձայնեցված են: Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ, խոսելով հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ այն վերաբերում է բարեխիղճ հանրային ծառայող, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգ ունենալու հարցերին:  Հովհաննես Մանուկյանը նույնպես ընդգծել է քաղաքացիական հասարակության ամրապնդման կարևորությունը և շեշտել, որ ամուր քաղաքացիական հասարակություն ունենալը երկրի իմունիտետն ու ամրության ցուցանիշն է:  Նշված ոլորտներում համագործակցելու երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Թաթոյանն ու Արտյոմ Գեղամյանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ Արև Մովսիսյանը, Էլիսոն Մքֆարլենդը, Ջոն Լուլեջյանը, Քրիստինա Աֆոյանը:

 

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930