Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգիայի սակագնային հանձնաժողովի նախագահը հսկայական պարտքեր ուներ էլեկտրաէներգիայից. Հիշում է «առավոտցի» Արա Գալոյանը

Սեպտեմբեր 05,2014 20:56
Ara Galoyan

«Էներգետիկայի սակագնային հանձնաժողով կար, 99 թվականի մասին է խոսքը: Տվյալ պահին ամենաշատ աշխատավարձը ստացող մարդը այդ հանձնաժողովի նախագահն էր: Ինձ նախարարությունում ինչ-որ մեկն ասաց՝ ինքը հսկայական պարտքեր ունի էլեկտրաէներգիայից ու հրաժարվեց որեւէ բան ասել: Այն ժամանակ նոր ներմուծված էր այն համակարգը, որ ցանկացած քաղաքից ցանկացած բնակչի պարտքը կարող ես մուծել, ինֆորմացիա ստանալ՝ ինչքա՞ն է պարտքը: Ես քանի որ գիտեի այդ չինովնիկի մոտավոր հասցեն, մտա «Հայխնայբանկ», թատրոն խաղացի, թե մերոնք հսկայական պարտքեր են կուտակել, ես Ռուսաստանում եմ աշխատել, նոր եմ վերադարձել: Աղջիկը, նայեց, ասաց՝ իսկապես շատ է, ասացի՝ լավ, ինչքա՜ն է, ասաց՝ 8 հարյուր քանի հազար դրամ, ասացի. «Իսկ թուղթ կտա՞ք, որ տանեմ, տնեցիներից ցույց տամ, գիտե՞ք ի՜նչ դժվար է դրսում կոպեկ-կոպեկ աշխատել…»: Էս աղջիկ շատ լուրջ մտավ իմ դրության մեջ, տպեց, տվեց, բայց խփեց իր անհատական կնիքը, ես հետո դա ջնջեցի եւ որոշեցի, որ լուր պիտի պտտվի այդ մասին, բայց որոշեցի թիվը խախտել, գրեցի՝ 600000-ի չափ պարտք, տպագրեցի, բնականաբար հաջորդ առավոտյան այդ չինովնիկը վազել, մուծել էր փողը, եւ խնդրել էր, որ Էներգետիկայի նախարարությունը հերքի, որ նման պարտք չունի…»,- «Առավոտ» օրաթերթում աշխատած տարիների մի հրապարակման պատմություն է հիշում «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Արա Գալոյանը:

Նրա հիշողությունները «Առավոտի» մասին կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտի» հոբելյանական «Առավոտցիներ» շարքում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930