Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խաչատրյանների պաշտպան. «Եթե չի հասկացվում՝ ով ով է, ո՞նց եք որոշում, ով ում է ծեծել»

Սեպտեմբեր 05,2014 19:18

«Եթե չի հասկացվում՝ ով ով է, ո՞նց եք որոշում, ով ում է ծեծել»,-Aravot.am-ի հետ զրույցում հարց բարձրացրել Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրապարակել էր որոշ մանրամասներ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով դատաքննական նյութերից. մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների նկարահանած հայտնի տեսանյութի ձայնագրության վերծանումը, որտեղ տեղ գտած խոսակցությունները հրապարակելով պարոն Ալումյանը պնդում է, որ Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ ծեծի է ենթարկել Սուրիկ Խաչատրյանը:

Aravot.am-ը Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեց՝ ինքը ծանո՞թ է այդ նյութերին: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Ծանոթ եմ ամեն ինչին և համամիտ չեմ Ալումյանի ասածներին»:

Մեր դիտարկմանը, թե Ալումյանը կոնկրետ մեջբերումներ է անում և նշում, որ Զարզանդ Նիկողոսյանն է պատմել, թե ինչ է տեղի ունեցել մեքենայում, և այդ խոսակցությունից պարզ է դարձել, որ Ավետիք Բուդաղյանին ծեծել է Սուրիկ Խաչատրյանը, պարոն Սահակյանը արձագանքեց. «Հայկ Ալումյանը հո վերջին ատյանի ճշմարտություն չէ՞: Նա ինձ նման գործի ելքով շահագրգռված անձ է՝ ես որպես կողմի ներկայացուցիչ, ինքը այսօր որպես կողմի պաշտպան»: Մեր հարցին՝ ի՞նչ հիմքով եք մերժում Հայկ Ալումյանի պնդումները, պարոն Սահակյանը պատասխանեց. «Նույն հիմքով, ինչ Ալումյանը: Ալումյանն ասում է, որ Զարզանդն է ասում, դե իրեն հարցրեք՝ որտե՞ղ է գրված, որ Զարզանդը նման բան է ասել: Եզրակացության մեջ Զարզանդ անո՞ւն է գրված: Գրված է 1,2,13: Երբ Հայկ Ալումյանը կասի, որ Զարզանդն է ասում՝ համաձայն փորձագետի եզրակացության, ես կպատասխանեմ իրենց»:

Ռուբեն Սահակյանը չցանկացավ ավելի ծավալվել՝ նշելով, թե դա պարզունակ զրույցի է վերածվում՝ «Ալումյանն ասաց, ես պատասխանեցի և այլն» ու հորդոոեց. «Թող ասուլիսին կանչի, միասին անենք այդ ասուլիսը, ի՞նչ եք միակողմանի կարծիք հայտնում և միակողմանի կարծիք թելադրում ինֆորմացիա ստացող անձանց»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930