Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի տեղը բանտախուցն է, չեմ կարծում, որ այդքան բութ լինեն եւ նրան նորից նշանակեն». Զարուհի Փոստանջյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2014 19:11

«Կարծում եմ, Սուրիկ Խաչատրյանը պետք է ընդմիշտ մոռանա, որ ինքը կարող է այլեւս Սյունիքի մարզում եւ ընդհանրապես պետական պաշտոնավարման մեջ ունենա որեւիցե պաշտոն, որովհետեւ իր տեղը ոչ թե  պաշտոնավարումն է, այլ իր տեղը բանտախուցն է»,- Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերանշանակման մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ-ականները պնդում են,որ Սուրիկ Խաչատրյանը դեռ չի սպառել իրեն պետական համակարգում եւ դեռ անելիքներ ունի: Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ՝ «Կրկնում եմ, իր տեղը ոչ թե պետական պաշտոնավարման համակարգն է, այլ այդտեղ է: Ես պնդում եմ, դրա վերաբերյալ կան բազմաթիվ հայտարարություններ եւս, ես միանում եմ այդ հայտարարություններին: Իհարկե, մարդն անմեղ է, եւ անմեղության կանխավարկածն է գործում մինչեւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, բայց տվյալ պահին, քանի որ մենք հասկանում ենք, որ Հայաստանում չի գործում դատական համակարգը եւ հանրությունը չի կարողանում օգտվել դատական պաշտպանությունից, բայց ապացույցները կան եւ այստեղ արդեն հանրությունն է դատավճիռ կայացնողի դերում հանդես գալիս: Իսկ հանրությունը իր նկատմամբ դատավճիռ է արձակել, որի պատիժը ազատազրկումն է, այսինքն՝ բանտախուցը»:

Մեր հարցին, եթե այնուամենայնիվ, նա նորից լինի մարզպետ, հասարակությունը ոտքի կկանգնի՞, կընդդիմանա՞, թե՞ չէ՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ցավալի է, բայց հասարակությունն այսօր ինչ-որ չափով բթացված  վիճակում է գտնվում նման նշանակումների հետ կապված: Բայց չեմ կարծում, որ այդ  նշանակողները կարող են այդքան բութ լինեն եւ իրեն նշանակեն նորից»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր կարծիքով, Վահե Հակոբյանի հրաժարականը պայմանավորված չէ զուտ Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետ վերանշանակվելու ցանկությամբ. «Իհարկե, ինքը ներքուստ ունի այդպիսի ցանկություն: Իհարկե, հնարավոր միջոցները գործադրած կլիներ, բայց կարծում եմ, սա ուղղակի կառավարության՝ վերջին շրջանում ձեւափոխումների, տեղափոխումների, կառավարության փոփոխությունների տիրույթի ներքո պետք է մենք դիտարկենք»:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում էր կայացվել Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նշանակել Ջրտնտպետկոմի նախագահ՝ Անդրանիկ Անդրեասյանի փոխարեն:

Մանրամասները` տեսանյութում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930