Սեպտեմբերի 2-ին «Հենարան» ակումբում մի խումբ բնապահպաններ անդրադարձել էին «Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործող «Մեգո գոլդ» ընկերությանը: Ըստ բնապահպանների, «Մեգո գոլդը» պատրաստվում է նոր պոչամբար կառուցել, որի արդյունքում 3 գյուղ պետք է տեղափոխվի, քանի որ պոչամբարը Մելիքգյուղից 5 անգամ մեծ է լինելու:
Այս առնչությամբ «Մեգո գոլդը» պարզաբանում է`« Ընկերության կողմից ներկայացված, եւ հանրորեն հասանելի փաստաթղթերի համաձայն` պոչամբարի տարածքը կազմում է ընդամենը 1,53 հեկտար, իսկ Մելիքգյուղի վարչական տարածքը` մոտ 2900 հեկտար է. այն է, պոչամբարի տարածքը ոչ թե 5 անգամ մեծ է Մելիքգյուղի տարածքից, այլ 1895 անգամ փոքր է նրանից: Ընկերության գործունեության ամբողջ տարածքը կազմում է Մելիքգյուցի հողերի ընդամենը 2%-ից պակաս տարածք»:
ՄԵԳՈ ԳՈԼԴ ՍՊԸ