Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային հակամարտություն. The Economist. 1in.am

Սեպտեմբեր 05,2014 17:57

Քարե բունկերում եղած ճեղքի միջոցով Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինվորները կարող են տեսնել իրենց ադրբեջանցի հակառակորդներին 150 մետր հեռավորությունից: Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև այս լեռներում առկա է ուկրաինական արձագանք: Այս ամառն առավել լարված էր, քան նախկինում՝ ասել է առաջնագծի սպան: Այս մասին գրում է The Economist-ը:
Անկարգապահ ուսանողներին կարգապահություն սովորեցնող տնօրենի նման՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի սկզբին բանակցությունների նպատակով Սոչի էր կանչել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Լարվածությունը սառեց, սակայն կողմերը մոտ չեն կարգավորմանը: Սեպտեմբերի 2-ին պարոն Սարգսյանը շնորհավորեց Լեռնային Ղարաբաղին անկախության 23-ամյակի առիթով՝ հանրապետության ընտրությունը անվանելով «անշրջելի իրողություն»:
Ուկրաինան էր, որ չարագուշակ ստվեր գցեց՝ ուժեղացնելով պարտվողական մտածելակերպը՝ ասել է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930