Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հայտնել է, որ Մինսկում Ուկրաինայի արևելքի անջատականների և Կիևի միջև ստորագրվել է հրադադարի հաստատման նախնական համաձայնագիր, փոխանցում է «BBC»-ին:
Պոռոշենկոն նշել է, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այսօր ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Բանակցություններին մասնակցել են ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինը, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն:
Համաձայնագիրը ստորագրելու մասին նաև տեղեկություն է հայտնվել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության Թվիթերի էջում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ