Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցել Վարդան Պետրոսյանի պաշտպանի դեմ սպառնալիքների կապակցությամբ

Սեպտեմբեր 05,2014 17:50

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել տուժողներ: Մարզի ոստիկանության բաժնի որոշման մասին՝ Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նախագահող Վաղինակ Մկրտչյանի հրապարակվածը հայտնի չէր տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին, իսկ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հերթական ապօրինություն որակեց հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցելը: Այն, ինչպես տեղեկացրել ենք, կապված էր փաստաբանի կյանքի եւ առողջության դեմ ուղղված սպառնալիքների հետ:

Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ. համացանցում, ֆեյքերի միջոցով, լրատվամիջոցներում հնչել էր այն կարծիքը, թե իբր նախորդ նիստում դատարան եկած բժիշկը հայտնել էր Վարդան Պետրոսյանի խմածության վերաբերյալ հետեւյալը. «Պետրոսյանը, հնարավոր է, բավարար օդ չի փչել սարքի մեջ, դրա համար սարքը ցույց է տվել զրո»:

Vardan_Petrosyan_102 Vardan_Petrosyan_101 Vardan_Petrosyan_100

Պաշտպանն ասաց, որ հարցում է արել «Նաիրի«» բուժկենտրոնի տնօրենին, թե ինչ սարքով, ինչպես է ստուգվել խմածությունը, մղված օդը, եթե բավարար չմղվեր, ցույց կտա՞ր զրո:

Պարզվել էր, եթե չմղվեր էլ օդը, այն թվային նիշ չէր ցույց տալու:
Կողմերին տրվեց նաեւ ինտերնետային քաղվածք, թարգմանված թարգմանական գրասենյակի կողմից, ռուսերեն տարբերակի հետ, ուր նշվել էր. եթե փչումը ժամանակից շուտ ընդհատվել է, օդի հոսքի ուժը թուլացել է, հաջորդող գրություն կուղարկվեր սարքի կողմից:

Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ տուժող, «Նիվա» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Նա ասաց, որ պաշտպանական կողմի եւ «Նաիրի» բուժկենտրոնի միջեւ բավական լավ հարաբերություններ կան:

Ռուբեն Բալոյանն ասաց, թե նախորդ նիստին դատարան եկած բժիշկ Համազասպ Գեւորգյանի ցուցմունքներում հակասություններ կան, եւ միջնորդեց, որ դատարան գա ավագ քույրը՝ Գայանե Մկրտչյանը, որպեսզի բացատրի, թե ինչու է թիվ 113 արձանագրությունը լրացրել ինքը, ինչու են առկա երկու արձանագրությունները տարբերվում ոչ միայն բովանդակային առումով, այլ կետադրությամբ, այն դեպքում, երբ դրանք կրկնօրինակ են:

Ռ.Բալոյանն ասաց, որ իր բանավոր հարցմանը սթափության զննության արձանագրության մասին, ավագ քույրն ասել է, թե չկա այն բուժհիմնարկում:
«Ինչու եւ ում հանցավոր միջամտությամբ չի պահպանվել այդ փաստաթուղթը»,-հարցրեց Ռ. Բալոյանը:

Թե ինչ կապ ուներ այդ արձանագրությունը ավտովթարի հետ, պարոն Բալոյանն ասաց, որ խմածությունը պատճառաբանական կապի մեջ է վթարի հետ:
Նա միջնորդեց, որ դատարանը պահանջի հիվանդանոցում առկա օրինակը, եւ հարցաքննվի ավագ բուժքույրը:

Դատախազ , նույն մեղադրանքի կողմը ներկայացնող Արթուր Սարգսյանը դեմ էր այս միջնորդությանը , իսկ նշվածի վերաբերյալ էր հորդորեց, որ կողմը կարող էր դիմել իրավապահ մարմիններին:

Բացի դա, մեղադրողը նկատեց, որ հենց Բալոյանի միջնորդությամբ է դատարան կանչվել եւ հարցաքննվել բժիշկը, եւ անիմաստ գործողություն համարեց այս գործով ավագ բուժքրոջը նորից դատարան կանչելը:

Դատարանը մերժեց միջնորդությունը, չնայած Ռ.Բալոյանն ասաց, թե լրացուցիչ միջնորդությունը նույնպես կանի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930