ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է. «Ռոբերտ Քոչարյանն առանց Հանրապետական կուսակցության որոշման, համաձայնության չի մտնի քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք Հանրապետական կուսակցության հետ չի հակադրվի»։
Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցով եւ 60-ամյակին նվիրված ֆիլմով ընդամենը ստուգում է հասարակական տրամադրությունները։ Անդրադառնալով սեպտեմբերի վերջին սպասվող քաղաքական զարգացումներին՝ Լեռնիկ Ալեքսանյանն անկեղծորեն զարմացած է, թե ինչու է քառյակի ամենամեծ կուսակցությունը վերջնագրի լեզվով խոսում իշխանության հետ։ Սակայն այնպես չէ, որ ԲՀԿ-ի քաղաքական ակտիվությունը վախեցնում է նժդեհական գաղափարախոսության ներկայացուցչին. «ԲՀԿ-ն երբեք չի ասել, որ իշխանափոխություն է անելու»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լսել է, որ քառյակը պատրաստվում է 12 կետերը չկատարելու դեպքում քաղաքական պայքարը Ազգային ժողովից տեղափոխել փողոց. «Դա վտանգավոր քայլ է, օրինակները նայեք հարեւան երկրների։ Ի՞նչ է բերում դա։ Դա բերում է շուրջ 10-15 տարի երկրի պետականությանը հետ քցել»։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում