Այսօր Կապանի բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են գնահատում Սյունիքի մարզպետի Վահե Հակոբյանի կատարած աշխատանքը, ինչպե՞ս են վերաբերում նրա՝ պաշտոնից ազատվելու եւ նոր պաշտոնին անցնելու նորությանը եւ ի՞նչ են ակնկալում, ո՞վ կլինի հաջորդ մարզպետը եւ ո՞ւմ կցանկանան տեսնել այդ պաշտոնում:
Կարծիքները տարբեր էին, ոմանց համար միեւնույն էր, թե ով կլինի Սյունիքի հաջորդ մարզպետը, ոմանք դեմ էին Վահե Հակոբյանի հեռանալուն, իսկ ոմանք էլ դրական են գնահատել Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը:
«Ոսկի մարդ էր Սուրիկ Խաչատրյանը, թող հենց ինքն էլ գա, ի՞նչ վատ կլինի..՞, -նշեց անցորդներից մեկը՝ չցանկանալով տեսախցիկի առջեւ խոսել:
Մի շարք կապանցիներ էլ մտահոգված էին շրջանառվող այն լուրերից, որ հաջորդ մարզպետը հնարավոր է նորից Սուրիկ Խաչատրյանը լինի: «Խնդրում եմ ինձ մի նկարեք, բայց պիտի ասեմ, որ հազիվ ենք սկսել շնչել նորմալ, խախանդվել ա քաղաքը, լիքը շինարարություն է գնում, առաջընթաց կա, նորից ինչի՞ են ուզում նախկինին հետ բերել: Սխալ է , պետք է ժողովուրդն իր մարզպետին ընտրի, ոչ թե նշանակեն վերեւից ու ժողովրդի սրտով էլ չլինի..»,- հավելեց կապանցիներից մեկը եւ կրկին հրաժարվեց իր կարծիքը ներկայացնել տեսախցիկի առջեւ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Իմ կանխատեսումն այն է,որ Սյունիքի նոր մարզպետ նշանակվելու է զինվորական, որպեսզի, օգոստոսյան դիվերսիաներից հետո, նախագահ/կառավարություն – բանակ ճեղքվածքը փոքրացվի: