1997թ. կնքված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը մնում է ուժի մեջ, այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Ուելսում ընթացող դաշինքի գագաթնաժողովի ժամանակ: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մենք հիմնարար ակտից հետ կանգնելու ոչ մի որոշում չենք ընդունել: Մենք շարունակում ենք այն իրագործել», – ասել է Ռասմուսենը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը խախտել է այդ փաստաթղթի դրույթները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրներ կոչ էին արել չեղյալ հայտարարել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, որով դաշինքը պարտավորվել է Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ուժեր չկենտրոնացնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ