Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ես վարչապետին չէի ծաղրի, մոռանում ենք, որ մենք վերացող ազգերի թվում ենք…». հոգեբան

Սեպտեմբեր 05,2014 16:18

«Եթե ընտանիքի պաշտպանվածության թեման երկրի վարչապետն է բարձրացնում, դա փայլուն է: Ես` որպես հոգեբան, գտնում եմ, որ սոցիալական գործոնը չէ ամուսնալուծությունների պատճառը, հազար ու մի տեսակ գործոններ կան մինչ սրան հասնելը: Այնպես որ ուսումնասիրել ու ճիշտ գաղափար կազմել է պետք:

Ես վարչապետին այս դեպքում չէ ծաղրի, մոռանում ենք, որ մենք վերացող ազգերի թվում ենք…»- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության հերթական նիստում ամուսնալուծությունների վկայականների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել էր ուսումնասիրել ու պարզել, թե ինչու է ավելացել ամուսնալուծությունների թիվը: Վարչապետի այս հանձնարական էլ թեժ քննարկման թեմա էր դարձել սոցիալական ցանցերում, շատերը անգամ ծաղրի էին ենթարկել նրան:

Մանրամասները` վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930