Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պատգամավոր. Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները բացահայտելու հույս չկա

Սեպտեմբեր 05,2014 16:08

«Չնայած վերջին ժամանակներում շատ են սադրանքները և խնդիրները, բայց մենք հույս ունենք, որ ԼՂ խնդիրը խաղաղ լուծում կստանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, պատվիրակության ղեկավար Բրյունո լը Ռու-ն: Նա ասաց, որ Ֆրանսիան լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր ջանքերն է գործադրում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Լրագրողների այն հարցին` ինչպե՞ս է խորհրդարանականը գնահատում Ադրբեջանի սադրիչ գործողությունները, և Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացած հայ ռազմագերու` Կարեն Պետրոսյանի, փաստը, Բրյունո լը Ռուն նախ նշեց, որ չի ցանկանում ընդհանուր գնահատականներ հնչեցնել: «Կցանկանայի, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները աշխատանքներ տանեին այդ խնդրի լուծման ուղղությամբ, պարզապես ես իմ անհանգստությունն եմ հայտնում սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման ուղղությամբ: Ես խոսել եմ նաև Կարեն Պետրոսյանի անհետացման փաստի մասին: Այն, ինչ տեղի է ունենում այսօր , որևէ հույս, որ կլինի, այս տիպի խնդիրներին, ցավոք, չկա»,- ասաց ֆրանսիացի խորհրդականը:

Հարցին, իսկ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի դժգոհություններինՙ կապված ՄԽ գործունեության անարդյունավետության հետ, և արդյոք ԼՂ կարգավորման խնդրում մրցակցություն է ստեղծվել ՄԽ համանախագահող երկրների`ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ, ԼՂՀ հարցի հանգուցալուծման նախաձեռնությունն իրենց ձեռքերում պահելու առումով, Բրյունո լը Ռուն պատասխանեց. «Եթե դատողություններ անելու լինեմ դիվանագիտական որևէ գործունեության նկատմամբ, ապա վստահաբար ականջալուր չեմ լինի Ադրբեջանի կողմից հնչեցված գնահատականներին»:

Նա նաև հավելեց, որ որևէ մրցակցություն չկա ՄԽ համանախագահների միջև, պարզապես անհրաժեշտ է, որ համանախագահները ավելի շատ հանդես գան ակտիվ նախաձեռնություններով: «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ունի այս խնդրում, և չի պատրաստվում իր տեղը զիջել որևէ այլ պետության»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, և այդ հարցում Ֆրանսիայի վրա Թուրքիայի ճնշմանը, Բրյունո լե Ռուն համաձայնեց, որ ճնշման խնդիր ծագում է ամեն անգամ, երբ բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: «Այս տարվա ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահը, երբ ելույթ ունեցավ Կոմիտասի արձանի առջև, նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ժխտող օրինագծի ընդունման համար քաղաքական առումով խնդիրներ չկան, առկա են միայն իրավական խնդիրներ, որ օրինագծի ընդունումը չսահմանափակի ազատ արտահայտման իրավունքը: Ինչևէ, Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Թուրքիայի հետ, և կարևոր է, որ այդ խնդիրների լուծումը չխանգարեն այդ հարաբերություններին»,- եզրափակեց ֆրանսիացի խորհրդականը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930