«ՀՀԿ-ն Սյունիքի նոր մարզպետի հարց դեռ չի քննարկել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին`հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կուսակցությունը կքննարկի, երբ որոշումը կայացնի, բոլորդ կիմանաք»,-հավելեց նա:
Հարցին`ինչո՞վ էր այդ դեպքում պայմանավորված Վահե Հակոբյանին այդքան կարճ ժամանակահատված պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատելը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է շատ պատասխանատու պաշտոնի, և հույս հայտնեց, որ նոր պաշտոնում ևս կարդարացնի իրեն:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Սյունիքի բնակիչները բավական դժգոհ էին Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներից եւ հարցրեց` եթե նորից քննարկվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցը, և Սյունիքի բնակիչներն իրենց դժգոհությունն արտահայտեն, ՀՀԿ-ն հաշվի կառնի՞ մարդկանց դժգոհությունը: Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Ես ձեր հարցին արդեն պատասխանել եմ, մարզպետի հարց չի քննարկվել, երբ քննարկվի, ձեզ կներկայացնեմ»:
Հարցին`Դուք ցանկություն ունեք, որ հենց Խաչատրյա՞նը նշանակվի, Շարմազանովը նկատեց` ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լրագրողների հարցը պիտի լինի. «ե՞րբ է Լիսկան բանտ գնալու»:
Էս ստոր հհկ-ն երկիրը փորձադաշտ է դարձրել` ամբողջ տարին պաշտոնների առուծախով է զբաղված, ինչ աշխատելու մասին է խոսքը…
Ժողովուրդը էս թափթփուկներին չպիտի ների…!!!