Լրահոս
Օրվա լրահոսը

Անարատ մեղրի փառատոն ու էկոարշավ հանքարդյունահանող համայնքներում (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 05,2014 15:31

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները Լոռվա մարզի Շնող եւ Թեղուտ համայնքներում մեղրի տոնավաճառ են կազմակերպելու սեպտեմբերի 7-ին: Մեղրը, ինչպես վստահեցրեց նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը, գյուղացիների պատրաստածն է, լաբորատոր փորձաքննությունն էլ ցույց է տվել` մաքուր ու անարատ ապրանք է:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Աննա Շահնազարյանն ասաց, որ նախաձեռնությունն օգնում է այդ համայնքների մեղվաբույծներին իրենց մեղրն իրացնել, քանի որ նրանք միշտ իրենց ապրանքը վաճառելու խնդիր են ունեցել:
Անցյալ տարի վաճառվել է հենց տեղում, տոնավաճառի ժամանակ վաճառվել է 650 կիլոգրամ մեղր, 750 կիլոգրամ էլ` աջակցել են, որ Երեւանում վաճառվի:

«Թեղուտի հանքի դեմ պայքարը, ոչ միայն հանքավայրի շահագործման ապօրինությունների կասեցումն է, այլ հենց շրջակա միջավայրի աղետալի ազդեցության կասեցնելն է, գյուղական համայնքները զարգացելու նպատակ ունենք: Թեղուտ ու Շնող գյուղերն արտակարգ բնական ռեսուրսներ ունեն, մենք ուզում ենք խթանել մաքուր տնտեսության զարգացմանը»,-ասաց Աննա Շահնազարյանը:
Գյուղացիները կարողանում են մաքուր մեղր ստանալ, քանի դեռ Թեղուտի հանքը չի շահագործվում, այսինքն` գյուղացիների` հետագայում էլ մեղվաբուծությամբ զբաղվելը վտանգված է:

Ասուլիսի մեկ այլ մասնակից նախաձեռնության անդամ Լիլիթ Միդոյանն էլ ասաց, որ արդեն 2-րդ տարին է այս համայնքներում տոնավաճառ է կազմակերպվում, ցանկացողներին անվճար տեղափոխում են, այս տարի նաեւ նոր նախաձեռնություն է լինելու. մշակութային տոնախմբություն` «Lav eli» ռոք խմբի անդամ Մհեր Մանուկյանի եւ «Նարեկացի» համույթի մասնակցությամբ, բացի այս, էկոարշավ է կազմակերպվելու Լոռու 18 համայնքներում, արշավականները կարող են գյուղացիների տներում մնալ: Այսինքն` այս համայնքներում նաեւ հյուրատների մշակույթ են փորձում ներդնել եւ զարգացնել: Իսկ մեղրի փառատոնի օրը, ինչպես ասացին նախաձեռնության անդամները, գյուղացիները տներն այդ օրը յուրահատուկ սրճարաններ են լինելու, եւ փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան ճաշակել տնական, գյուղական ուտելիքներ:
Աննա Շահնազարյանի խոսքերով` հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության տնօրենն ասել էր, որ իրենք մտածում են համայնքի մասին եւ էկոտուրիզմ են ներդնելու եւ զարգացնելու, նրանք իրավունք չունեն անգամ այդ բառն օգտագործել:

Մանրամասն`  տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930