Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները մարդկային ու տեխնիկական լրացուցիչ ռեսուրսներ են կենտրոնացրել`գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային տարածքների, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներն ավելի պատշաճ կազմակերպելու նպատակով:
Գործընթացը համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը, որտեղ ամփոփվում են օրական տվյալներն ու ժամանակ առ ժամանակ զեկուցվում Երևանի քաղաքապետին:
Անհրաժեշտությունից ելնելով՝ առանձին տարածքներ օրական մի քանի անգամ են մաքրվում:
Այս ժամանակացույցով աշխատանքներն առաջիկայում էլ կշարունակվեն` նկատի ունենալով նաև աշնանային մոտալուտ տերևաթափը:
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ