Օգոստոսի 19-ին գերմանական «Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի» կայքում հրապարակվել է Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի «Լեռնային Ղարաբաղը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» հոդվածը։
Հոդվածում, մասնավորապես նշվում է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ կամաարտահայտմանը, Ադրբեջանի իշխանությունները ծավալեցին էթնիկ զտումներ և լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Անդրադառնալով բանակցային գործընթացին, Հարություն Գրիգորյանը նշում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Հոդվածում նաև ընդգծվում է վստահության ամրապնդման միջոցների իրականացման և հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիության ապահովման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվում նաև ԼՂՀ-ում պետականաշինության և նրա միջազգային ճանաչման գործընթացներին։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություն