Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեզ դաշնակից է պետք. Նոր սպառնալիք (տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 05,2014 14:57

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը չի բացառում,որ իսլամիստ ահաբեկիչները կներխուժեն Կովկաս. «Նրանց նպատակն է Մերձավոր Արևելքը մաքրել ոչ սունի մահմեդականներից և ինչպես իրենք ենք հայտարարել՝ ստեղծել խալիֆայություն։ Մեծ է մտավախությունը, որ նրանք կշարժվեն Կովկաս և դա կանեն Թուրքիայի տարածքով, և վտանգավոր առաջին գծում կհայտնվենք մենք»,-մեկնաբանում է նա։

Քաղաքագետը նկատում է, որ ահաբեկիչները սովորական վարձկաններ են և գումարի դիմաց ցանկացած տարածքում պատրաստ կլինեն կռվել։

Պարոն Շաքարյանը գտնում է, որ նման սպառնալիքի դեպքում մենք պետք է շտապենք տարածաշրջանում մեզ դաշնակից գտնել. «Մեզ պետք է այնպիսի դաշնակից, ով շահագրգռված կլինի, որ իսլամիստները չհայտնվեն մեր տարածաշրջանում,իսկ մեր սահմանակից պետություններից միայն Իրանն է պետական մակարդակով հայտարարել, որ ամեն կերպ խոչընդոտելու է ահաբեկիչների գործողություններին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930