Արտակարգ Իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 4-ին տոնում է իր ձեւավորման 23-րդ տարեդարձը։ Այս առթիվ այսօր տեղի ունեցավ ԱԻ աշխատողին նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ կառավարության անդամները։
Նիստին բացման խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ իր շնորհավորական խոսքում նշեց, որ ԱԻՆ-ը իր այս վերջին տարում բարելավման լայնածավալ աշխատանքներ է տարել եւ առանձնացրեց 911 ծառայության վերազինումը, ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը մարզերում եւ որ մինչեւ 2015 թվականը բոլոր մարզերում կստեղծվեն կենտրոնները։
Պրն նախարարը նշեց, որ հպարտ է, որ ունի նման աշխատանքային թիմ. «Հզոր եւ պրոֆեսիոնալ»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում նույնպես շնորհավորեց ԱԻ աշխատակիցներին տոնի կապակցությամբ. «Նախարարության գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ մեր պետության անվտանգությունը երաշխավորված է արտակարգ իրավիճակներում»։
Կարդացեք նաև
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Մեդալներով, պատվոգրերով, հուշանվերներով պարգեւատրվեցին ԱԻՆ մի շարք աշխատակիցներ։
ԱԻ նախարարը նույնպես պարգեւատրվեց՝ հուշանվեր ստացավ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից, գերազանց ծառայության համար պարգեւատրվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգեւատրվեց ոսկե մեդալով։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ