Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պարզվի, որ սատկած կենդանու միս են մանկապարտեզներին տվել, ո՞վ է պատասխան տալու» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2014 14:27

Վերջերս որոշ մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու աղմկահարույց պատմությունը կրկնվելու է, քանի դեռ պետգնումներով, Երեւանի քաղաքապետարանի եւ մանկապարտեզներին սնունդ մատակարարող մի շարք ընկերությունների հետ կնքված պայմանագրերը շարունակում են գործել:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը քաղաքապետարանից ստացել է 1000 էջանոց փաստաթուղթ, որում նշված է, թե որ ընկերությունները ինչ գնով ինչ ապրանք են մատակարարում մանկապարտեզներին: Հաշվի առնելով, թե գնային ինչ տարբերություններով են մատակարարները սնունդ տրամադրում մանկապարտեզներին, Բաբկեն Պիպոյանը այդ սննդի որակը մի շարք ապրանքների համար խիստ կասկածելի է համարում: Սպառողների պաշտպանն ուսումնասիրելով պայմանագրերը հայտնաբերել է, որ միլիոնների տարբերություն են տալիս դրանք:
Նա դիտարկել է առավել օգտագործվող ապրանքների ցանկը եւ պարզել, որ օրինակ` հացի մեկ կիլոգրամը մատակարարվում է 266 դրամով, այն դեպքում, երբ այլ արտադրողների հաշվարկներով մեկ կիլոգրամ հացի միայն ինքնարժեքը 282 դրամ է:

Կաթնամթերքի, շաքարավազի, հավի, տավարի մսի, խնձորի, կարտոֆիլի, կարագի գները, որոնք նշված են մատակարարման պայմանագրերում, նույնպես, ատկատների կասկած են առաջացնում: Ըստ պարոն Պիպոյանի, թթվասերի մեկ կիլոգրամը մատակարարվում է 680-ից 1200 դրամով, Լոռի պանիրի մեկ կգ-ն 1700-ով, մինչդեռ այս տեսակի պանիրը 2000 դրամից պակաս չկա:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, Ա/Ձ Էդվարդ Մխիթարյանը, որի մատակարարած թռչնամիսը աղմուկ հանեց, մանկապարտեզներին տրամադրվել է 1550 դրամով.
«Քաղաքապետարանն ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ որակի ապրանք է, նրա համար կարեւորը էժան գինն է: Ամենացածր գինը Էդվարդ Մխիթարյանն է առաջարկել, իսկ թե հետո ինչ կլինի, ով պատասխան կտա հետեւանքների համար, պարզ չէ: Եկավ մարդն էժան գին ասեց համաձայնվում են»:

Այդպիսի մի կասկածելի պայմանագիր էլ, պարոն Պիպոյանը հայտնաբերել է քաղաքապետարանի տրամադրած հազար էջանոց փաստաթուղթն ուսումնասիրելիս:
Սպառողների պաշտպանը պարզել է, որ «Նուբար» ՍՊԸ-ն 1800 դրամով տավարի փափուկ միս է մատակարարում մանկապարտեզներին:
«Եթե մի օր պարզվի, որ այս ընկերությունը սատկած տավարի միս է մատակարարել, կամ ծեր անասունի, որի մեջ արդեն սնունդ չկա, ո՞վ է պատասխան տալու»,-հարցնում է Բաբկեն Պիպոյանը:

Պարոն Պիպոյանի ներկայացմամբ, որեւէ փաստաթղթով սահմանված չէ, թե տվյալ ընկերությունը տեղափոխման, պահպանման ինչպիսի պայմաններ պիտի ապահովի իր մատակարարած սննդի համար:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքերով էլ, 2013 թվականի Վերահսկիչ պալատի` մանկապարտեզների մասով բացահայտումներից հետո, որեւէ բան այդ ոլորտում չի փոխվել. «Այս ոլորտում էլ գործում է ատկատը, ծանոթ բարեկամ սկզբունքով են մրցույթը շահում, եւ մեր երեխաների առողջությունը վտանգելու գնով յուրացնում համանյքի գումարները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930