«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Դավթաշեն վարչական շրջանի՝ 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Դավթաշեն գյուղի,
• Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Գ-1, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փողոցի 159-198 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 41-65 համարների, Մազմանյան, Շիրազի, Գ. Զոհրապի, Պարսեղովի, Կարապետյան, Ռոստոմյան, Չուխաջյան, Մելքումովի փողոցների, Սպանդարյան կայարանի, «Հայաստան» բուժհամալիրի, Մալայանի անվ. ակնաբուժարանի, «Դիագնոստիկա» բժշկական միավորման, Պերինատոլոգիայի կենտրոնի, Բուժական ռադիոլոգիայի կենտրոնի,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,
• Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի և հարակից տարածքների,
• Կոտայքի մարզի՝ Քասախ, Պռոշյան գյուղերի, Աշտարակի խճուղու:
2. Սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ