Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ին, Չարենցավան քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը/` պատժի կրումից խուսափելու համար:
ՀՀ ոստիկանություն