Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Քրեական գործի նյութերում երևում է, որ Արտակ Բուդաղյանին ծեծել է Սուրիկ Խաչատրյանը»

Սեպտեմբեր 05,2014 13:50

«Քրեական գործում կան այնպիսի նյութեր, որոնք ակնհայտորեն հաստատում են Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու և Զարզանդ Նիկողոսյանի մեղքն այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների մեջ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին դժգոհում էր, որ չեն տրամադրում քրեական գործի ամբողջ նյութերը՝ պատճառաբանելով, թե «հավանաբար կան այնպիսի տվյալներ, որոնք ցանկալի չեն Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների համար, որ դառնան հայտնի հանրությանը»:

Հայկ Ալումյանը նշեց, որ հիմա, երբ արդեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը, արդեն ներկայացվել են քրեական դատավարության նյութերը, որոնք ուսումնասիրելով պարոն Ալումյանը այսպիսի կարծիք է հայտնում. «Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկը ուներ առանձնահատկություն, այն ձայն էր գրում, որը հայտնի չէր ընտանիքի անդամներին: Հետագայում, երբ այն հանրահայտ տեսանյութը ուղարկվել էր փորձաքննության, փորձագետներին հաջողվել էր ոչ միայն այդ տեսագրությունը վեր հանել, այլև պարզեցնել խոսակցությունները և վերծանման ձևով ներկայացնել քննության»:

Պարոն Ալումյանը նշեց, որ այդ խոսակցությունների շարքում են այն խոսակցությունները, որոնք տեղի են ունեցել մինչև հրաձգությունը: Այս առիթով պարոն Ալումյանը մանրամասնեց. «Երբ Զարզանդ Նիկողոսյանը գալիս է տուն, նրա հետ քննարկվում է Սուրիկ Խաչատրյանի մեքենայում տեղի ունեցածը, որտեղ բաց տեքստում երևում է, որ Արտակ Բուդաղյանին ծեծել են և պարզ երևում է, որ ծեծողներից մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը:

Budagyan

Պարոն Ալումյանն այս համատեքստում նշեց, որ այս նյութերի շուրջ զուտ ձևական երկու-երեք հարցուպատասխան է եղել և ըստ էության դատաքննություն չի իրականացվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը մերժել է իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը կապված դատարանի այն որոշման հետ՝ համաձայն որի Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Քրեական գործի նյութ համարվող խոսակցությունների մյուս հատվածը հաստատում է այն, որ Բուդաղյանների կրակոցները եղել են ինքնապաշտպանական մղումներից ելնելով»:

Նշված խոսակցության վերծանությունն ու տեսանյութը՝ շուտով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930