Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է, դա արդեն փաստ է»

Սեպտեմբեր 05,2014 13:35

«Մշտապես մենք ականատես ենք լինում սեզոնային թեժացումների մասին խոսակցություններին, որոնք, որպես կանոն, չեն լինում»,- այսօր՝ օգոստոսի 5-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները մեծ բախում է սպասվում, որում իր լուրջ դերակատարումն է ունենալու խորհրդարանական ոչ իշխանական քառյակն, այլ նաեւ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ այդ բախման ընթացքում ընթանալու է զուտ աթոռի եւ իշխանության վերաբաշխման կռիվ եւ այնտեղ մեծ դերակատարություն է ունենալու օլիգարխիան.
«Այս գործընթացը եւս մեկ անգամ սասանելու է մեր պետության հիմքերը, դրա հետեւանքով մեր ժողովուրդը նորից ոչ մի բան չի գտնելու, այլ ընդհակառակը՝ լինելու է մեծ հիասթափություն: Այս տարի սպասել թեժ աշունի եւ սպասել, որ որեւիցե լուրջ գործընթաց տեղի կունենա, չեմ կարծում. Բոլոր քաղաքական ուժերը վերադասավորումների մեջ են, եւ այդ վերադասավորումների արդյունքում արդեն բուն պայքարը կընթանա 2015 թվականի աշնանը կամ 2016 թվականին»:

Պարոն Գալստյանը կարծում է, որ եթե ոչ քառյակն ամբողջությամբ, ապա քառյակի ներկայացուցիչներից առնվազն 2-3-ը կսպասարկեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Իսկ որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է, դա արդեն Նարեկ Գալստյանի համար փաստ է.
«Ես չեմ զարմանա, որ նույն հարթակի վրա` ավազակապետական ռեժիմի դեմ պայքարելու կոչերով տեսնենք թե’ երկրորդ, թե’ առաջին նախագահներին, որովհետեւ հենց քառյակի այս գործընթացը ցույց տվեց, որ առաջին նախագահին սատարող քաղաքական ուժը դարձել է «Բարգավաճ Հայաստան» PR խորհրդատուն կամ ինչ-որ խորհրդատու մի ուժ: Ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո չեմ հիշում «Հայ Ազգային Կոնգրեսի» մի բարձրաստիճան ներկայացուցչի հարցազրույց, որտեղ նա քննադատում է Քոչարյանի հարցազրույցը: Չէի զարմանա, որ այդպես լիներ, բայց չէի զարմանա, որ երկու նախկին նախագահները մի հարթակում կփորձեն պայքարել ավազակապետական ռեժիմի դեմ իրար հետ, այն պարագայում, երբ 2008 եւ 2009 թվականներին մեր երկրի թիվ մեկ չարիք Լեւոն Տեր-Պետրոսյանը հռչակել է Ռոբերտ Քոչարյանին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930