Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 00.10 րոպեի սահմաններում, ահազանգ է ստացվել Գորիս հրշեջ փրկարարական ծառայությունում, որ հրդեհ է բռնկվել Գորիս -Կապան ավտոմայրուղու 4-րդ կմ-ում գտնվող տնակում:
Անմիջապես դեպքի վայր է հասել մարտական 1 հաշվարկ:
Անսովոր հոտ զգալով, հրշեջների մոտ կասկած առաջացավ. երևի թե տնակում մարդ կա: Ուստի նրանք հատուկ գործիքների միջոցով բացեցին դուռը: Իսկ այն փակ էր ներսից, որը հավաստեց, թե տնակում, իրոք, մարդ կա: Ծխի մեջ փրկարարներն անմիջապես չնկատեցին մարդուն:
Հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց, նրանք շարունակում էին որոնողական աշխատանքները: Շուտով նրանք գտան մի տղամարդու ածխացած մարմին: Պարզվեց, որ նա Գորիս քաղաքի բնակիչ Ռաֆիկ Աշոտի Աղաբեկյանն է, ծնված 1989 թ.:
Կարդացեք նաև
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս