Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Փորձում են մեզ քարշ տալ դեպի մեր անցյալը». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 05,2014 12:38

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համոզված է, որ այսօր մեր կենցաղում մնացած խորհրդային սիմվոլների եւ խորհրդային մտածողության պահպանման պատասխանատուն իշխանությունն է, որն այսօր կազմված է պատեհապաշտներից եւ խորհրդային տարիների մնացուկներից։ Ներկայացնում ենք «ՉԻ» հարցազրույցը իրավապաշտպանի հետ։

– Խորհրդային սիմվոլների պահպանման կամ վերականգնման մեջ շատերը լուրջ վտանգ են տեսնում։ Դուք տեսնո՞ւմ եք վտանգ։

– Այո, իհարկե։ Այդ արժեքների պահպանման մեջ ես տեսնում եմ վտանգ, որովհետև դրանց հետ բախվում են նաեւ մեր երիտասարդները, անգամ երեխաները։ Դպրոցում ուսուցչուհուն դիմում են «ընկեր Այսինչյան» ձեւով, մանկապարտեզներում փոքրիկները դիմում են նորից «ընկեր»-ով, ինչը հին, սովետական մնացած ձեւ է, որը վտանգավոր է երեխաների համար։ Երեխաները մեծանում են հենց դրա ազդեցության տակ, հենց այդ կարգի դիմելաձեւն են համարում նորմալ։

Նորից եմ ասում, որ դա միայն ոստիկանությունում չէ այդպես։ Ոստիկանությունը մեր իրականության մեկ հատվածն է միայն, եւ մնացած բոլոր հատվածներում եւս այդ ամենը կա։

Ի դեպ, «բարոյապես կայուն» արտահայտությունը ե՛ւ խորհրդային իրականությանն էր յուրահատուկ, ե՛ւ ֆաշիստական Գերմանիայում էին այդպես գրում։ Դրանք տոտալիտար համակարգին հարիր, նման համակարգի ծնունդ արտահայտություններ են, որոնք շարունակում են կիրառվել մեր կենցաղում։ Ոմանք կիրառում են չհասկանալով, ոմանք՝ հասկանալով եւ այդպես փորձում են մեզ քարշ տալ դեպի մեր անցյալը:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930