«ՉԻ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
– ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերջնաժամկետը ե՞րբ է։
– Դա Հայաստանը չի որոշում։
– Իսկ ո՞վ է որոշում։
Կարդացեք նաև
– Հարցը քննարկվում է ԵՏՄ անդամ երեք պետությունների միջեւ, դա իրենց քննարկման արդյունք է։ Իրենք մեզ չեն շտապեցնում, ոչ էլ մենք ենք շտապում, ոչ էլ որեւէ մեկը մեզ ճնշում է, որ անպայման պետք է գնանք։ Չէ, մենք ենք որոշել, մեր կամքն է եւ ինչպիսի իրավիճակ էլ ստեղծվի, մենք ենք մեր տերը։ Մեր խնդիրը տնտեսական ակտիվ Հայաստան ունենալն է, որը կլուծի նաեւ ղարաբաղյան խնդիրները։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում