Գորիսեցիներն ինչպե՞ս են վերաբերվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հավանական վերադարձին: Այս կապակցությամբ Գորիս քաղաքում այսօր հարցախույզ անցկացրինք շուրջ 3 տասնյակ գորիսեցիների հետ: Նրանք տարբեր տարիքի էին ու մասնագիտության: Ահա որոշ պատասխաններ:
Սուրիկ. «Գոնե մեր քաղաքի փոսերը կվերացնի»:
Հովիկ. «Միանշանակ դրական եմ վերաբերվում: Նորմալ աշխատող մարդ է»:
Ռաֆիկ. «Ես Շինուհայր գյուղից եմ, մեխանիզատոր: Ընտիր մարդ է, ընտիր աշխատող, իմ կողմից հարգված մարդ»:
Կարդացեք նաև
Վահան. «Մեր քաղաքից է, թող ինքը լինի: Ինչո՞ւ ուրիշ տեղից պիտի գան մեր մարզը ղեկավարեն: Բոլորս Ս. Խաչատրյանին լավ ենք ճանաչում»:
Նորայր. «Նշանակում են, լավ են անում»:
Սուրիկ. «Ս. Խաչատրյանը միշտ էլ մարզպետ է եղել»:
Վլադիմիր. «Նրանից բացի՝ ես ուրիշ մարզպետացու չեմ տեսնում»:
Կային նաև այլ պատասխաններ. «Եթե Ս. Խաչատրյանին էլի մարզպետ նշանակեն, նշանակում է՝ այս իշխանությունն իրեն չի հարգում»: «Ով ուզում է լինի, ինձ համար մեկ է»: «Ում էլ նշանակեն՝ իմ թոշակը չի ավելանալու: 29 հազար դրամ թոշակ եմ ստանում, ոնց ապրեմ դրանով: Շուտով ձմեռ է, ոչ մի բան դեռ չեմ պահեստավորել»:
Մի քանիսն էլ , լսելով հարցը, արագորեն հեռացան կամ այսպես պատասխանեցին` ես այստեղից չեմ: Այնինչ, նրանց խոսքի հնչերանգից պարզ զգացվում էր, որ նրանք Սյունիքի մարզից են, այն էլ՝ Գորիսի տարածաշրջանից:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս
ՈՒՌՌՌՌՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜
Այ քեզ անողնաշար տականքներ,գոնե ձեր երեղաների ու թոռների մասին մտածեք,որ չսպանվեն ու բռնաբարվեն:
Ստալինյան Կյորեսում «քաջ» բնակիչները «ազատորեն» պատասխանում են հարցմանը:
Այսօր Լիսկան հայ ազգի թիվ 1 ատված անձն է: Դրա տեղը ԲԱՆՏՆ է,այլ ոչ որևէ պաշտոնի աթոռը: