ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքի նախագիծը։
ՀԱԿ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է սպասում այդ նախագծին։
Նա տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը դեռ պետք է քննարկվի ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որից հետո միայն հայտնի կդառնա՝ ընդգրկվելո՞ւ է օրակարգում, թե՞ ոչ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԱԿ-ի այդ օրինագծին չեն միացել Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, և այն ստորագրել են միայն ՀԱԿ-ի մյուս հինգ պատգամավորները։ Կա՞ն հակասություններ ԱԺ ՀԱԿ պատգամավորների միջև։
Կարդացեք նաև
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծի տակ ստորագրելիս ինքը չի տեսել Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի ստորագրությունները, սակայն այլ տեղեկություն չունի։
Տիկին Սարգսյանին հիշեցրինք, որ անցյալ տարվա գարնանային նստաշրջանում օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը սվիններով ընդունվեց ՀԱԿ խմբակցության իր գործընկերների կողմից։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան» հետ չէր կանչվել ԱԺ-ից, իսկ հետո Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ այն հանվեց ԱԺ օրակարգից, ինչն էլ առիթ տվեց հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ»,- ասաց նա։
ԱԺ ՀԱԿ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հարցին՝ ինչո՞ւ չի միացել գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը, արձագանքեց. «Ես այդ մասին տեղեկացել եմ մամուլից»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում