Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մենք կարող ենք շատ ուժեղ հակահարված տալ, պորտը տեղը դնել, երբ ունենանք ուժեղ իշխանություն». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2014 12:06

Հատված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցազրույցից:

– Միջազգային ամբիոններում մեր երկրի հետ կապված հայտարարություններ են արվում, որոնցով էլ կարծիք է ձեւավորվում մեր երկրի մասին։ Չե՞ք կարծում, որ այդ դեպքում պետք է հստակ պատասխան հնչի մեր պետության ղեկավարների կողմից։ Ու ոչ թե նման հայտարարություններից տեւական ժամանակ հետո, ուրիշի բերանով, այլ հենց այդ պահին։

– Ես որեւէ նման բան չեմ ասում, ես կողմ եմ, որ այդ հայտարարություններին շատ լավ արձագանքենք։ Բայց մենք կարող ենք շատ ուժեղ հակահարված տալ, պորտը տեղը դնել, երբ ունենանք ուժեղ իշխանություն, երբ ունենանք օրինական իշխանություն։ Լուծումը մեզ մոտ է, լուծումը ուրիշ տեղ չպետք է փնտրել։ Այսինքն՝ եթե ես ունենայի լավ ընտրված, ուժեղ նախագահ, վստահ եմ, որ ընտրված նախագահն իր երկրի շահը համարձակ կներկայացներ ցանկացած ամբիոնում, կառույցում։

– Այսինքն, ըստ Ձեզ՝ ոչ լեգիտիմ իշխանությո՞ւնն է պատճառը, որ միջազգային ամբիոններում Հայաստանը մշտապես անպաշտպան է մնում։

– Իհարկե, ես հենց դա եմ ասում։ Վերջին ժամանակահատվածում, երբ հետեւում ենք Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարություններին, ճիշտ որոշումներին… դրանք չի կարելի որեւէ կերպ համեմատել մեզ հետ։ Պինդ, բարձր կեցվածքով, համարձակ, սեփական երկրի շահը գնահատող հայտարարություններ են մշտապես հնչում։ Նրանց հայտարարությունները բխում են իրենց երկրի շահերից։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ասում է, որ եթե որեւէ մեկը իմ երկրի անկախությանը կպնի, կկպնի իմ երկրի բարձրագույն արժեքին եւ ես նրա հետ որեւէ գործ չեմ ցանկանում ունենալ։ Ես հարգում եմ այս տեսակետը։ Նուրսուլթան Նազարբաեւն ունի իր երկրի աջակցությունը, Նազարբաեւն ավելի է ուժեղացնում իր դիրքորոշումը, իր հեղինակությունն ավելի է բարձրացնում իր այդ համարձակ դրսեւորումներով։ Իսկ հայ ժողովուրդն ամաչում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից։ Սա է իրականությունը։
Բայց նաեւ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը չի կարող բարձր խոսել, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, որ ինքն անգամ Հայաստանում հեղինակություն չունի, ինչպե՞ս կարող է դրսում հեղինակություն ունենալ։ Ցավալի է, որ քո երկրի ղեկավարը թույլ է, իմունիտետ չունի։ Դրա համար եմ ես ասում, որ մեր երկրի բոլոր պրոբլեմները եւ բոլոր մյուս կառույցների, երկրների ղեկավարների վերաբերմունքը մեր նկատմամբ ու մեր երկրի իշխանությունների նկատմամբ կապված է մեր երկրի իշխանությունների թուլությունից։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930