«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանում իշխանություն որպես այդպիսին գոյություն չունի։ Եվ նրանք, ովքեր իրենց իշխանություն են համարում, ըստ պարոն Դանիելյանի, իրենց գոյությունը պահպանում են՝ ելնելով նրանից, որ Հայաստանում գոյություն չունի քաղաքական դաշտ։
«Այն ուժը, որն իրեն համարում է իշխանություն, ունի մեկ գերխնդիր՝ թույլ չտալ, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական դաշտ։ Այդ տրամաբանությամբ էլ իրականացվում են սահմանադրական փոփոխությունները։ Ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իմաստը. հասարակությանը դուրս մղել և իշխանությունը տալ կուսակցություններին։ Հայաստանում կուսակցությունները սոցիալական, հանրային կառույցներ չեն, դրանք բիզնես-պրոյեկտներ են։ Այսինքն` սահմանադրական փոփոխություններով իշխանությունը գնում է ժողովրդի իշխանությունը ուզուրպացնելու և այն այդ բիզնես-պրոյեկտներին հանձնելու ճանապարհով։ Եվ այս դեպքում անիմաստ է խոսել ընդդիմության, այլընտրանքի և այլնի մասին։ Սա է պատկերը»,- կարծում է մեր զրուցակիցը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև