Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովն է, որին Հայաստանը ներկայանում է նախագահի մակարդակով. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2014 11:50

2008թ.-ից ի վեր՝ սա ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովն է, որին Հայաստանը ներկայանում է նախագահի մակարդակով։ Մինչ այս եղած 2009-ի, 2010-ի եւ 2012-ի գագաթաժողովներին Հայաստանից մասնակցել են ԱԳ նախարար Է. Նալբանդյանը եւ Պնախարար Ս. Օհանյանը։ Ընդ որում, նկատենք, որ այն ժամանակ նախ՝ Հայաստանը վարում էր եվոոպամետ արտաքին քաղաքական կուրս, եւ երկրորդ՝ Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս հակադրությունը չկար։ Եվ եթե այն ժամանակ Ս. Սարգսյանը խուսափում էր մասնակցությունից, ըստ ամենայնի՝ չցանկանալով Ռուսաստանին նյարդայնացնել, ապա հիմա՝ ՀՀ–ի՝ ԵՏՄ–ին անդամակցելու որոշման եւ Ռուսաստանի միջազգային մեկուսացման գործընթացի ֆոնին նրա մասնակցության համար պետք է, որ լիներ չափազանց կարեւոր շարժառիթ, որն էլ, ինչպես արդեն պարզ դարձավ, Ղարաբաղի հարցով անբարենպաստ փաստաթղթի ընդունումը եւ Ղարաբաղը որպես ՆԱՏՕ-Ռուսաստան շահերի բախման գործիք օգտագործելու հեռանկարի կանխումն է։ Կհաջողվի արդյոք դա Ս. Սարգսյանին՝ դժվար է ասել։

Իհարկե՝ ԱՄՆ պետքարտուղար Քերիի նախաձեռնած Ալիեւ-Սարգսյան հանդիպումն ու դրան հետեւած Քերիի հայտարարությունը, ինչպես նաեւ՝ Օլանդի հետ հանդիպումն ու Փարիզում կայանալիք Ալիեւ-Սարգսյան-Օլանդ եռակողմ հանդիպման ամրագրումը որոշակի հույսեր ներշնչում են։ Սակայն ինչպես հայտնի է՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ Թուրքիայի հնարավորությունները, ցավոք, բավականին մեծ են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930