Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակը հեռացավ Գյումրիից

Սեպտեմբեր 05,2014 11:45

Այսօր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, որը նրա հետ աշխատում էր դեռևս ԱԺ-ում պատգամավոր ու փոխնախագահ եղած տարիներից: Թե ո՞րն է Զոհրապ Եգանյանի Գյումրիից հեռանալու պատճառը, վերջինս նշում է, որ զուտ անձնական է: Եվ կայացրած որոշումը նախապես քննարկել է քաղաքապետի հետ:

Մեզ հետ զրույցում Զոհրապ Եգանյանն ասաց, որ դեռ նոր աշխատանքի չի տեղավորվել, ընթացքում կգտնի: Նա մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Գյումրու քաղաքապետի ու նրա թիմի հետ որևէ խնդիր չունի: Ընդհակառակը անչափ շնորհակալ է, գոհ, որ աշխատեց Գյումրիի նման քաղաքում և պատրաստ է հետագայում ևս օգնելու:

Նշենք, որ Զոհրապ Եգանյանը Գյումրու քաղաքապետարանի այն եզակի կադրն էր, որը մեծ դերակատարություն ունեցավ Սամվել Բալասանյանի վարկանիշի բարձրացման հարցում: Նա իր կապերի ու լրագրողների հետ քաղաքակիրթ, բարձր մակարդակով աշխատելու շնորհիվ կարողացավ գրագետ ձևով իրականացնել քաղաքապետարանի PR-ը:

Մի խոսքով, նա այն կադրն էր, որի դիմումը ստորագրելուց առաջ Գյումրու քաղաքապետը ճիշտ կաներ երկար խորհեր, հատկապես որ Սամվել Բալասանյանի թիմը աչքի չի ընկնում շրջապատում մեծ հեղինակություն վայելող կադրերով: Քաղաքապետը իր շուրջբոլորը հավաքում է այնպիսի մարդկանց, որոնք արդեն թոշակառու են, և մեծ մասը համակարգից հեռացված մարդիկ են` դատախազ, ոստիկանապետ…

Նա աշխատանքի է հրավիրել նաև այնպիսի կադրերի, որոնց պահելը թեև մեծ ծախսեր է պահանջում, քանի որ վերջիններս Երևանից են գնում ու գալիս, բայց նրանց տված օգուտը քաղաք այդպես էլ չի տեսնում…

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Sero says:

    Ինչու Գյումրու քաղաքապետարանը և քաղաքապետը հեղինակություն ունեին, որ մի հատ էլ բարձրացներ?ամեն մարդ թող իր հեղինակության մասին մտածի

  2. Hay Mard says:

    Ինչպիսի կորուստ Հայոց աշխարհում. նմանը չի եղել ու չի էլ լինի:

  3. armen says:

    Եգանյանը ընդամենը քաղաքապետի դուրս տված ենհեթեթություններին գեղեցիկ ու գրագետ փափեթավորում է տվել։ Բարի ազատում ցանկանանք Եգանյանին կոնցլագերից․․

  4. Գագիկ Վարդանյան says:

    եթե իր հրավիրած կադրերն են իրենից հեռանում պատկերացրեք ինչ վիճակ է եդտեղ տիրում

  5. Armine says:

    Շատ վատ բան եղավ, շատ էի սիրում այս տղային, միակ մարդն էր որ խոսում էր հաճույքով լսում էի: Ամոթ Բալասանյանին, որ չկարողացավ նման սիրված մարդու պահել իր կողքին

  6. Ղուկաս says:

    աղջիկ ջան դու քո մասին մտածի,որ երբեք Զոհրապ չես դառնա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930