Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի գործողություննե՞ր կսկսեն, եթե Սուրիկ Խաչատրյանին վերադարձնեն նախկին պաշտոնին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 05,2014 11:35

Արդեն առավոտից Գորիսից տեղեկություններ ստացանք, որ քաղաքում ինչ-որ մարդիկ մտմտում են ճանապարհները փակելու եւ բողոքի գործողություններ սկսելու մասին, եթե Լիսկային վերադարձնեն նախկին պաշտոնին։ Անցյալ տարվա հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, անդրադառնալով Լիսկայի վերադարձի մասին լուրերին, ասաց. «Դե, էս երկրից ամեն ինչ սպասելի է»։

– Պարոն Բուդաղյան, Սյունիքի ժողովուրդը թո՞ւյլ է տալու, որ Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվի մարզպետ։

– Սյունիքի ժողովո՞ւրդ է մնացել։ Խելոքները փախել են, աղքատները մնացել են։

– Մինչեւ հիմա որեւէ խոսակցություն, ակնարկ եղե՞լ է, որ կարող է Վահեին հանեն, Լիսկային հետ բերեն։

– Ոչ լսել եմ, ոչ էլ հետաքրքրվում եմ այդ հարցերով։

– Իսկ ձեր անձնական կարծիքն ինչպիսի՞ն է Լիսկային նշանակելու մասին, դա թույլատրելի՞ է, թե՝ ոչ։

– Ո՞նց կարելի է ասել, որ դա թույլատրելի է: Եթե դա թույլատրելի չէ աշխարհում, այս պետության մեջ ամեն ինչ էլ թույլատրելի է։

– Չե՞ք կարծում, որ եթե այս տարվա հունիսի 8-ին տեղի ունեցած Գորիսի քաղաքագետի ընտրություններում ձեր մյուս որդին՝ Արա Բուդաղյանը թեկնածությունը չհաներ, նրա ընկերը՝ Տիգրան Կարապետյանը չհաներ, թույլ չտային, որ Լիսկայի թեկնածուն դառնար Գորիսի քաղաքապետ, այսօր սրան
չէր հասնի։

– Պարզ չի՞, որ չէր հասնի։

– Իսկ ինչո՞ւ այդպես արեցին։

– Դա ինձանի՞ց ես հարցնում։ Հովիկ Աբրահամյանից հարցրու։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930