Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարինվել են Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի 14200 մետր երկարությամբ պղնձալարերը

Սեպտեմբեր 05,2014 11:28
troleybus

Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 2014 թվականի 1-ին կիսամյակում ընկերության կողմից իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ շարժակազմի մասնակի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, նորերով են փոխարինվել Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի 14200 մետր երկարությամբ պղնձալարերը: Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաև Սեբաստիայի, Էրեբունի և Թևոսյան փողոցների առանձին հատվածներում:

Նալբանդյան, Լենինգրադյան, Նանսենի, Կիևյան, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներում և Սայաթ-Նովայի ու Իսակովի պողոտաներում ներկվել, թարմ տեսքի է բերվել թվով 212 հենասյուն: Խանջյան փողոցում նաև հպակային լարերն են փոխարինվել`2200 մետր երկարությամբ: Կազմակերպվել են ընկերությանը պատկանող այլ մեքենամեխանիզմների ու ներքին ենթակառուցվածքների կարգաբերման աշխատանքներ: Առաջին կիսամյակում մասնակի նորոգվել է թվով 4 տրոլեյբուս, ևս մեկի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930