Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության հինգերորդ դիվիզիոնի «Ռում» ակումբի կիսապաշտպան Իսմայիլ Գյունդուզը մրցավարին հարվածելու համար որակազրկվել է 70 խաղով:
«Ինսբրուք Վեստի» հետ հանդիպման 86-րդ րոպեին մրցավար Դանիել Ֆիլոն թուրք Գյունդուզին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել, որին ի պատասխան 26-ամյա ֆուտբոլիստը գլխով հարվածել է նրա դեմքին: Մրցավարը շուրթի պատռվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հանդիպումը դադարեցվել է:
Տիրոլի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը ֆուտբոլիստի գործողությունը որակել է որպես դիտավորյալ հարձակում եւ նրան որակազրկել 70 խաղով, իսկ «Ռում» ակումբը տուգանվել է 257 եվրոյով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ smotrisport.tv-ի