Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից:
Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ:
Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար:
Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան