Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թող ուրեմն Կոլերովը բարի լինի ասել, որ կարիք չկա Պուտինին, Նազարբաեւին եւ Լուկաշենկոյին լուրջ ընդունել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2014 11:13

Ինչո՞ւ պետք է այդ Կոլերովի հետեւյալ խոսքերը տիրաժավորվեն հայկական լրատվամիջոցով. «Աբրահամյանի հայտարարություններին լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ վերջին երեք ամիսների ընթացքում նա այնքան հայտարարություններ է արել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք որեւէ առնչություն չունեն իրականության հետ, ավելին՝ անհիմն են, ֆանտազիաներ են»։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ նույն լրատվամիջոցն այս նույն մարդու շուրթերով, մեղմ ասած, միջազգային մասշտաբի քննադատություն է հնչեցնում Հայաստանի եւ ՀՀ վարչապետի հասցեին։ Նկատենք, սակայն, որ այս կարգի քննադատությունները, ուզենք, թե չուզենք, միջնորդավորված ձեւով շոշափում են նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտը, եւ այն տպավորությունն է ստեղծվում, որ Մոդեստ Կոլերովը ոչ միայն ՌԴ, այլեւ ՀՀ 1-ին կարգի պետական խորհրդական է։

Կարծում եմ՝ շատ էլ սխալված չեմ լինի, եթե Մոդեստ Կոլերովին եւ նրանով հիացած մեր որոշ ազգակիցների ասեմ, որ ամենամեծ ֆանտազյորները, հատկապես ՄՄ-ի եւ ԵՏՄ-ի գծով, Մոսկվայում են նստում եւ մի այնպիսի ֆանտաստիկ կաշա են եփել, որից իրենք էլ գլուխ չեն հանում։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քանի՞ ամսաթիվ է նշվել մինչ օրս։ Թող ուրեմն Կոլերովը բարի լինի ասել, որ կարիք չկա Պուտինին, Նազարբաեւին եւ Լուկաշենկոյին լուրջ ընդունել։

Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի մեղքը, երբ Մեդվեդեւը նրա հետ պայմանավորվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան այցելել, բայց չի գալիս, որովհետեւ Նազարբաեւն այնտեղից երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս Պուտինին։
Ըստ այդ Կոլերովի՝ Հովիկ Աբրահամյանը, ասացեք խնդրեմ, անհարմար վիճակի մեջ է դնում Ռուսաստանին։ Երանի Հովիկ Աբրահամյանն այդ հունարն ունենար։ Բայց եթե հարցին այլ կողմից նայենք, կտեսնենք, որ պարզապես հնարավոր չէ Ռուսաստանին ավելի անհարմար վիճակի մեջ դնել, քան այն վիճակը, որի մեջ է Ռուսաստանը՝ որոշ չափով նաեւ առաջին կարգի պետական խորհրդատու Կոլերովի խելքից:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930