Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Մարկոսյանը` Սուրիկ Խաչատրյանի հավանական վերանշանակման մասին. «Գուցե հաշվի են առնում իր կատարած աշխատանքը». «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2014 10:33
vrej markosyan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը թեպետ երկմտում է՝ ճիշտ է, թե սխալ Լիսկայի հավանական վերադարձը, բայց, բնականաբար, կանգնում է հարազատ իշխանության թասիբին. «Գուցե հաշվի են առնում իր կատարած աշխատանքը, եթե մարդը մեղք չի գործել, ինչո՞ւ զրկել պաշտոնից»։

Ո՞ր աշխատանքը նկատի ունեք՝ որ օրը ցերեկով իր տան առջեւ մարդու կյա՞նք խլեցին։ «Ես չեմ կարող ասել… բայց նորմալ երեւույթ է, եթե մարդն անմեղ է»։

Իսկ անմե՞ղ է։ «Ես դա չեմ կարող ասել, դա դատախազությունը պետք է բնութագրի»։

Եթե Վրեժ Մարկոսյանը լիներ երկրի ղեկավարը, հասարակական աղմուկից եւ Լիսկայի հանցագործությունների մասին մամուլի հրապարակումներից հետո նորից պաշտոն կտա՞ր նրան։ «Եթե արդարացվել է ու մեղավոր չէ, այո, կգնայի, բայց երեւի դա դժգոհության տեղիք կտա հասարակության մեջ»։ Ահա՝ անգամ իրենց թիմում այս քայլը չեն հասկանում։

Նշենք, որ այս պաշտոնում շրջանառվում է նաեւ ոչ պակաս քաղաքական աղմկոտ կենսագրություն ունեցող Արմեն Մովսիսյանի՝ էներգետիկայի նախկին նախարար, Սերժ Սարգսյանի ներկա խորհրդականի անունը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930