Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Խավյեր Ձանետին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում ֆուտբոլի միջհավատքային ընկերական բարեգործական խաղ էին կազմակերպել, որին մասնակցել են այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտին, Սամյուել Էտո՛ Օն, Ռոբերտո Բաջոն, Ալեսանդրո Դել Պիերոն, Ջանլուիջի Բուֆոնը, Անդրեյ Շեվչենկոն եւ այլոք:
Հանդիպումից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, որի ժամանակ Դիեգո Մարադոնան նրան «Ֆրանցիսկոս, 10» մակագրությամբ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ է նվիրել:
Ճիշտ է, ինքը՝ Ֆրանցիսկոսը, խաղին ներկա չի եղել, սակայն նրա ողջույնի ուղերձի տեսագրությունը ցուցադրել են ստադիոնում:
Աշոոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ newsfiber.com-ի