Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Երեւանի ավագանու անդամ, օրերս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակված Դավիթ Սեդրակյանը իր նոր պաշտոնը կապում է թե հոր, թե իր ստացած կրթության հետ; Նա պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:
-Պարոն Սեդրակյանը, թեեւ դուք արտերկրում կրթություն եք ստացել, բայց շատերը ձեր նոր պաշտոնը կապում են ձեր հոր գործունեության հետ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է եղել առաջնային:
-Դժվար հարց եք տալիս, ինձ թվում է՝ պետք է այդ ամեն ինչը իրար հետ մեկ ամբողջություն դիտել, չի կարող կապ չունենալ իմ հոր հետ եւ չի կարող կապ չունենալ նաեւ իմ կրթության հետ: Ես ուրախ կլինեմ որ մեկի հետ էլ կապվի, եթե անգամ իմ հոր հետ էլ կապվի, ուրախ կլինեմ, բայց այնպես չի լինում, որ մարդը անգրագետ լինի, հոր կամ աներոջ միջամտությամբ նման պաշտոն զբաղեցնի:
-Դիսկոմֆորտ չեք զգում, որ շատերի համար ձեր պաշտոնը կապված է միայն ձեր հոր անձի հետ:
-Երբ մի բան ասում եմ, ընդհանրապես դիսկամֆորտ չեմ զգում: Եթե ինչ-որ մեկը ասի, ով իրենից մեծ բան ներկայացնի եւ վատ բան ասի, իմ ինքնասիրությանը կպնի, իմ անձին վիրավորի, կարող է դիսկոմֆորտ զգամ, բայց ասեկոսներից ընդհանրապես դիսկոմֆորտ չեմ զգում:
-Պաշտոնը ստանձնելուց հետո Մհեր Սեդրակյանի կողմից խնդիրներ դրվե՞լ է ձեր առաջ:
-Իմ հայրը այդ աստիճանի մանրամասնորեն չի խառնվում իմ գործերին:
-Դուք ի՞նչ եք հակված մտածել՝ ձեր ո՞ր արժանիքի համար են այդպիսի պաշտոն վստահել:
-Չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Գիտելիքների համար:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում