Մինչ Երեւանի կրկեսի շինարարությունը անորոշ ժամանակով ձգձգվում է, Շարժական կրկեսը շուտով Կոմիտասի այգում կբացի իր դռները: Ծաղրածու Գոշայի խումբը ներկայացնելու է բացառիկ ծրագիր՝ օձեր, կատուներ, շներ, հանդես կգան ուժային եւ օդային ակրոբատները:
Իսկ կենդանիներ վարժեցնող աշխարհում միակ հայուհին՝ Ստեֆանիան, ասում է, որ իրենց խումբը համալրել է մի նոր դերասանուհի՝ Լիոնա անունով 8-ամսական առյուծը, որը հանդիսականին կներկայանա մի փոքր ավելի ուշ:
Լուսանկարները՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2014