Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2008թ. ամռանը նա «գտել» էր 12,6 կգ ընդհանուր քաշով մետաղական սնդիկ

Սեպտեմբեր 05,2014 14:30

«Սնդիկի գործը» վերաքննիչ դատարանում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի դատավճռով՝ Լաերտ Մարգարյանը եւ Թովմաս Մաթեւոսյանը դատապարտվել էին ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի, եւ 2 տարի 6 ամիս ժամկետով: Գուրգեն Սենեկերիմյանը դատապարտվել էր ազատազրկման 6 ամիս ժամկետով:
Երեք ամբաստանյալների խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել էր անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ նախաքննության մարմնի՝ Լաերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ. ամռանը «գտել» է 12,6 կգ ընդհանուր քաշով մետաղական սնդիկ: Լ.Մարգարյանը եւ Թովմաս Մաթեւոսյանը պայմանավորվածություն էին ձեռք բերել Ռուբեն Մնացականյանի հետ՝ վերջինիս մետաղական սնդիկ վաճառելու վերաբերյալ:
Թովմաս Մաթեւոսյանը, ըստ գործի նյութերի, Լաերտ Մարգարյանին խոստացել է մետաղական սնդիկի համար գնորդ գտնել եւ վաճառել:

Նա մետաղական սնդիկի վաճառքի վերաբերյալ հայտարարություն է տեղադրել ինտերնետային «list.am» կայքում:

Կայքի միջոցով ամբաստանյալը 2013թ. հոկտեմբերին սկսել է շփվել Ռուբեն Մնացականյանի հետ:

2008թ. ամռանը «գտած» 12.6 կգ ընդհանուր քաշով մետաղական սնդիկը 2013թ. նոյեմբերի 8-ին Լաերտ Մարգարյանը եւ Թովմաս Մաթեւոսյանը փորձել են վաճառել Ռուբեն Մնացականյանին, սակայն չեն կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին:

Թ. Մաթեւոսյանը ինտերնետային «list.am» կայքում տեղադրված հայտարարության միջոցով կապ է հաստատել նաեւ Գուրգեն Սենեկերիմյանի հետ: Վերջինս ընդհանուր 235,51գ. քաշով մետաղական սնդիկն ամբողջությամբ իրացնելու նպատակով 2013թ. հոկտեմբերին Թովմասին «որպես նմուշ ուղարկել է իր մոտ պահվող թունավոր նյութից 14.08գ. քաշով մետաղական սնդիկ»: Թովմաս Մաթեւոսյանը սնդիկը ձեռք բերելուց հետո նմուշն ուղարկել է Ռուբեն Մնացականյանին, որը այդ չափաքանակի դիմաց Թովմաս Մաթեւոսյանին ուղարկել է 18.000 ՀՀ դրամ գումար: Դատաքննության ժամանակ պարզվել է նաեւ, որ Թ. Մաթեւոսյանը Գ. Սենեկերիմյանին հայտնել է վերջինիս մոտ պահվող սնդիկի ողջ չափաքանակը ձեռք բերելու պատրաստակամության մասին, իսկ Գ. Սենեկերիմյանը Թ. Մաթեւոսյանին է ուղարկել եւս 221.43գ. քաշով մետաղական սնդիկ, ինչը՝ Թ. Մաթեւոսյանը իրացնելու նպատակով պահել է իր մոտ: Մեղադրանքի կողմի համաձայն, Թ. Մաթեւոսյանը Գ. Սենեկերիմյանից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր՝ 235.51գ. քաշով մետաղական սնդիկ:

Գուրգեն Սենեկերիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թ. Մաթեւոսյանի միջոցով ապօրինի իրացրել է ընդհանուր՝ 235.51գ. քաշով մետաղական սնդիկ:

Պաշտպանական կողմը դատավճռի հետ համաձայն չլինելով՝ բողոքարկել է այն:
Բողոքաբերները պահանջում են 18.06.2014թ. դատավճիռը նշանակված պատժի մասով բեկանել, Լաերտ Մարգարյանի նկատմամբ կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդվածը, նշանակելով փորձաշրջան կամ՝ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել:

«Առավոտի» տեղեկություններով վերաքննիչ դատարանում բողոքների քննության գործով նախագահողն է՝ դատավոր Սեւակ Համբարձումյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930